Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ

Ցավ ամորձիներում. armeniamedicalcenter.am

Ցավ ամորձիներում. armeniamedicalcenter.am

Ցավը կարող է ի հայտ գալ մեկ կամ երկու ամորձիներում, կամ նրանց շուրջ:  Այդ շրջանը շատ զգայուն է, ուստի ցանկացած ցավ կարող է մեծ տհաճություն պատճառել:

Ցավը փոշտում երբեմն վկայում է աճուկային և որովայնի շրջանի այլ օրգանների, հյուսվածքների ախտաբանության մասին:

Պատճառները

Ամորձիների հիվանդություններ.

  • oրխիտ (ամորձու բորբոքում),
  • էպիդիդիմիտ (ամորձու ծորանի բորբոքում),
  • գանգրենա  (մասնավորապես, Ֆուրնյեի գանգրենա),
  • ամորձաթաղանթի ջրգողություն,
  • սպերմատոցելե (ամորձում` հեղուկի կուտակում),
  • ամորձու ոլորում,
  • չիջած ամորձի (կրիպտորխիզմ),
  • ամորձու տրավմա` հարվածի կամ վնասման արդյունքում,
  • հիդրոցելե (հեղուկի կուտակում, որն առաջացնում է ամորձապարկի այտուց),
  • վարիկոցելե (փոշտի երակների լայնացում),
  • նախկինում տարած վազէկտոմիայի հետևանքներ,
  • դիաբետիկ նեյրոպաթիա` դիաբետի հետևանքով նյարդերի վնասում,
  • ամորձիների քաղցկեղ:


Պատճառներ, որոնք կապված չեն ամորձիների հիվանդությունների հետ.

  • Շոնլեյն-Հենոխի հեմոռագիկ վասկուլիտ (արյունատար անոթների բորբոքում),
  • իդիոպաթիկ ցավ` ամորձիներում (ցավի անհայտ պատճառ),
  • աճուկային ճողվածք,
  • քարեր` երիկամներում,
  • էպիդեմիկ պարօտիտ (խոզուկ),
  • պրոստատիտ (շագանակագեղձի վարակ կամ բորբոքում),
  • միզուղիների վարակներ,
  • դեղերի կողմնակի ազդեցություն, օրինակ` որոշ հակաբիոտիկներ, քիմիաթերապևտիկ դեղեր:


Եթե ամորձու տրավմա է առաջացել, կամ կա նրա ոլորման կասկած, պետք է անհապաղ դիմել բժշկի:

Բժշկին շտապ դիմելու ցուցումներ են նաև.

 

  • հանկարծակի ուժեղ ցավն` աճուկային և փոշտի շրջանում,
  • ցավն ուղեկցվում է սրտխառնոցով, տենդով, սարսուռով, մեզում` արյան առկայությամբ:


Պլանային կարգով պետք է դիմել բժիշկ ուրոլոգ-անդրոլոգի, եթե.

 

  • ցավն աճուկային շրջանում չի անցնում տնային պայմաներում մի քանի օրվա բուժման ընթացքում,
  • ամորձիներում թեթև ցավը չի անցնում մի քանի օրվա ընթացքում,
  • ամորձիներում կամ նրանց շուրջ կա այտուց կամ պնդացում,
  • ցավը տարածվում է դեպի որովայնի ստորին հատված, այնուհետև դեպի աճուկներ և ամորձիներ:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ